-
14.01.2016|
23:11
Ինդոնեզիայում ՀՀ դեսպանատան տվյալներով՝ Ջակարտայում ահաբեկչություններից տուժածների թվում հայեր չկան: Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի կենտրոնում այսօր մի քանի պայթյուն է եղել:
-
13.01.2016|
11:14
Ինչպես տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը, հունվարի 12-ին և լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զի նատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից /2 արկ/ ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից /19 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 450 կրակոց:
-
12.01.2016|
21:43
Ռուսաստանի օդուժը Սիրիայի Հալեպի նահանգի Անջարա քաղաքում դպրոց է ռմբակոծել, առնվազն 12 երեխա է զոհվել:
-
12.01.2016|
21:35
Թուրքիայի Ժողովրդահանրապետական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է կառավարությանը անգործության համար` կապված Ստամբուլի ահաբեկչության հետ:
-
12.01.2016|
21:30
ՈՒժգին պայթյուն է որոտացել Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում: Doğan-ը հաղորդել է, որ պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել: Սուլթանահմեդ հրապարակը Ստամբուլի զբոսաշրջության վայրերից է, և, թուրքական գործակալության վկայությամբ, զոհերի թվում կան զբոսաշրջիկներ:
-
12.01.2016|
11:56
ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Բեն Թիսդեյլը հաստատել է, որ միջազգային կոալիցիայի ինքնաթիռները ոչնչացրել են ԻՊ-ի ֆինանսական կենտրոնը, գրում է Reuters-ը:
-
11.01.2016|
15:57
Ֆիլիպիններում 4 ծայրահեղական խմբավորումների գրոհայինները միավորվել են և հայտարարել են Մինդանաո կղզում «Իսլամական պետություն» խմբավորման «խալիֆայության» ստեղծման մասին:
-
11.01.2016|
15:55
Հարավային Կորեայում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատար Քյորթիս Սկապարոտին հայտարարել է մարտական պատրաստության վիճակ` Հյուսիսային Կորեայի սադրիչ գործողություններին ի պատասխան:
-
11.01.2016|
15:53
Սաուդյան Արաբիան ջանքեր է ներդնում իրանական միջուկային ծրագրի համաձայնությունը տապալելու և տարածաշրջանում իրավիճակը սրելու համար՝ կարծում է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
-
11.01.2016|
12:34
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Արամայիս Ոսկանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։